Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար, բժիշկ–վիրաբույժ Սամվել Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կրկնավարակի դեպքերին:
«Երևի հիշում եք, որ ոմն կիսագրագետ պաշտոնյա ամիսներ առաջ հայտարարել էր, որ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 300 դեպք:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվա՝ 2021թ. ապրիլի 16-ի դրությամբ աշխարհում հայտնի է կրկնավարակման ընդամենը 71 դեպք մոտ 140 միլիոն վարակվածից (0.00005 %) և դրանցից ոչ մեկը Հայաստանից չէ: Մի բան ասելուց առաջ մտածեք»,- գրել է Սողոմոնյանը:
Նշենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ մարտի 18-ի տվյալներով՝ մինչև 300 անձի մոտ կորոնավիրուսի կրկնակի դրական թեստի արդյունք կա, բայց հստակ չէ՝ դա կրկնավարա՞կ է, թե վարակը մարդու օրգանիզմից դուրս չէր եկել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը